Փոքրիկ տղան մտնում է վարսավիրանոց: Վարսավիրը նրան անմիջապես ճանաչում է և ասում իր այցելուներին.
- Սա ամենահիմար տղան է իմ տեսած բոլոր մարդկանցից: Հիմա ես կապացուցեմ Ձեզ: Վարսավիրը մի ձեռքի ափի մեջ մեկ դոլարանոց է դնում, իսկ մյուս ափի մեջ՝ 25 ցենտանոց: Կանչում է տղային և առաջարկում ընտրել երկուսից մեկը: Տղան ընտրում է 25 ցենտանոց մանրադրամը: Բոլորը երկար ծիծաղում են, իսկ տղան հեռանում: Հետդարձի ճանապարհին տղային վազելով հասնում է այցելուներից մեկը, և հարցնում.
- Ինձ թվաց, որ դու այնքան էլ հիմար տղա չես: Ասա ինձ, ինչու՞ դու ընտրեցիր 25 ցենտանոց մանրադրամը, այլ ոչ թե 1 դոլլարը:
- Որովհետև այն օրը, երբ կընտրեմ 1 դոլարը, խաղը կվերջանա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել