Երեկ տեղեկացրել ենք, որ Սուրեն Փահլևանյան և Յանա Դանիելյան հայտնի զույգի ամուսնալուծության մասին լուրերը կեղծ են: Ինչպես խոստացել էինք, այսօր ներկայացնում ենք հարցազրույց կեղծ լուրերի զոհ դարձած զույգի հետ:

Խոսել ենք ամուսնալուծության մասին տարածված կեղծ լուրերից, ընտանեկան կյանքից ու փոքրիկ Ադելից:

- Մեր նախորդ անդրադարձում արդեն նշել էինք, որ Ձեր ամուսնալուծության մասին լուրերը կեղծ են: Ըստ Ձեզ, որտեղի՞ց կարող էին նման խոսակցություններ տարածվել:

- Ընդհանրապես ոչ մի պատճառ չի եղել, որի հետևանքով կարող էին նման լուրեր տարածվել: Պարզապես ինչ-որ մեկը նման բան է մտածել ու սկսել տարածել դա:

- Յանա, ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է այդ լուրերը տարածած լինեն Սուրենի կամ Ձեր երկրպագուները և ի՞նչ կասեք նման լուրեր տարածած մարդկանց:

- Ճիշտն ասած, երբևէ չեմ մտածել այդ մասին: Ամեն բան էլ հնարավոր է. գուցե Սուրենի կամ իմ երկրպագուներն են տարածել այդ լուրերը: Մի բան կարող եմ ասել, սա արվել է ոչ լավ նպատակով, սակայն որևէ բան չեմ ցանկանա ասել այդ մարդկանց:

- Իսկ ինչո՞ւ հերքում չեք պահանջում այն լրատվամիջոցներից, որոնք կեղծ լուրեր էին տարածել:

- Քանի որ բարդ և ոչ ցիվիլ երկրում ենք ապրում, անիմաստ է որևէ բան անելը: Այլ` զարգացած երկրներում, եթե նման բան լիներ, հայտնի մարդիկ կարող էին նույնիսկ դատարան դիմել ու պաշտպանել իրենց իրավունքները: Եթե հետագայում էլ նման բաներ լինեն, կամ ավելի վատ բաներ տարածվեն, գուցե այդ դեպքում որոշենք որևէ բան պահանջել:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել