Արդեն երեք օր ա՝ լրագրողների համար նախատեսված մասթեր կլասների եմ մասնակցում Թբիլիսիում, որին մասնակցում են նաև այլ մասնակիցներ տարբեր երկրներից: Բռնապետական երկրներից ժամանած լրագրողները ոչ մի ձև չեն պատկերացնում իրենց երկրի ապագան առանց ներկայիս բռնապետերի: Նրանց համար ներկայիս բռնպետական համակարգն է հանդիսանում երկրի կայունության ու զարգացման երաշխիքը:
Ընդդիմադիր ցանկացած գաղափար, այլ կարծիք երկրի զարգացման տարբերակների վերաբերյալ այս մարդկանց համար կտրականապես անընդունելի է:
Էս մարդկանց համար լրագրությունը հիմնականում իշխանական պրոպագանդան առաջ տանելն ա, իսկ պրոֆեսիոնալիզմը միայն այդ պրոպագանդան հաջողությամբ իրականացնելու մեջ ա:
Զարհուրելի ա ուղղակի: Ընենց բաներ եմ լսում, հատկապես Ղազախստանի ու Ուզբեկստանի մասնակիցներից, որ բերանս բաց ա մնում մեկ-մեկ։
Էսօր Ղազախստանի մասնակիցը երբ գովերգում էր Նազարբաևին, միամտաբար հարցրեցի՝ չեք հոգնե՞լ էդ մարդուց։ Արդեն քանի տարի ա՝ ձեր պետության ղեկին ա, ընենց թշնամաբար նայեց հարցիցս հետո ու ընենց կտրուկ պատասխանեց, որ հասկացա, որ էս մարդիկ Նազարբաևից հետո էլ Նազարբաևի ժառանգներին են նշանակելու Նազարբաևի տեղը ու երջանիկ ապրեն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10205301697171670?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել