Բանակում ծառայել եմ այն ժամանակահատվածում, երբ այնտեղ տիրող կիսագողական բարքերը կամաց-կամաց վերածվում էին уставной-ի։ Հույս ունեի, որ ամեն ինչ էլ ժամանակի հետ տեղն է ընկնելու, ու ծնողը զավակին բանակ քեֆ-ուրախությունով է ուղարկելու, ոչ թե վախվորած. էն ժամանակ հհկ-մհկ չկար, ու չգիտեի, որ շուտով էդ օրերին երանի էի տալու։
Այսօր իմացա, որ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ նշանակել են Ապերո շոուի գլխավոր հերոս, հանրահայտ Սաքուլիկների կուտոկի գլխավոր Սաքուլիկին։ Ու ասեմ, որ չզարմացա։ Բա ու՞մ պիտի նշանակեին՝ մի կիրթ ու հիանալի անձնավորությա՞ն։ Սա հո Շվեցարիան չի՞, որ գնահատվեն նորմալ մարդիկ։ Սա Հայաստանն է և վերջ, սա այն երկիրն է, որ գողական ճշտի օրենքները վերափոխել են ու դարձել կուսակցական խփողական նոր ճշտի օրենքների։ Բանակ տեղ մի քանի աչքի ընկնող ծառայողների բոռզի էին անվանում, ու նրանք իրենց լավ էին զգում չաստում։ Մի անգամ հրամանատարիս հարցրի, թե ի՞նչ կարծիքի է այս զինվորների մասին։ Նա պատասխանեց, որ, եթե պատերազմ սկսվի, այս տղաները զորքից առաջ կվազեն հարձակման, ու հենց էս բոռզի զինվորը կհաղթի էդ պատերազմում։ Իսկ այստեղ ամեն բան այլ է, այստեղ բոռզին նա է, ով կարող է աղջիկ լրագրող տփել, ակտիվիստի ստորացնել, հռհռալ ու ղժժալ, երբ նորմալ հարցեր ես տալիս կամ պլանքյաշի աչքերով նայել դեմքիդ, երբ քո տված հարցից ուղեղը կախի։ Հիմիկվա բոռզին կուսակցական զնաչոկի համար կյանք տվող ու իր ապագան ժելեյած մազերով պատկերացնող էն ջահելն ա, որ պատերազմ սկսելու ժամանակ մկան ծակին 1000 դոլար փող կտա, միայն թե չտանեն ճակատ։ Ու էդ զարմանալի չի՝ ի՞նչ իրենց չծառայած ադմիրալներից ու ատամաններից օրինակ վերցնեն։ 
Ժամանակին որ ասում էին Ժող, բոլորը զգաստանում էին, բայց պատճառը հաստատ սաքուլիկական անարխիան չէր։ Ու էսօրվա սաքուլիկը վաղվա հհկ-ական պատգամավոր սաքուլիկն ա, վաղվա մարդ տփողն ա ու ձայն խփողը, վաղվա ատկատներից օգտվողը, բյուջեն քերողը, օֆշորում բոցեր անողը ու ըտենց... Անսպառ է տխմարությունդ, հանրապետական։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել