IJ1B81371in.am-ը գրում է․

Մոսկվայի Բասմանի դատարանը հայ գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել է մինչև ապրիլի 19-ը: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:

Դատավոր Արթուր Կարպովը նշել է, որ ավելի մեղմ խափանման միջոցի դեպքում մեղադրյալը կկարողանա թաքնվել դատարանից, ոչնչացնել ապացույցները, ճնշում գործադրել վկաների վրա կամ այլ կերպ խոչընդոտել գործով ճշմարտության բացահայտմանը:

Հայրապետյանի պաշտպանական կողմը խնդրել էր չերկարաձգել տնային կալանքի ժամկետը: Փաստաբանը նշել է, որ այդ խափանման միջոցը, իհարկե, ավելի թեթև է, քան հետաքննչական մեկուսարանում պահելը, բայց իր պաշտպանյալին շատ անհարմարություններ է պատճառում:

«Տնային կալանքի տակ գտնվելու պայմաններով՝ նա պետք է զգուշացնի օրվա ընթացքում բժշկի այցելության անհրաժեշտության մասին: Բայց նա շատ ծանր հիվանդություններով է տառապում և չի կարող կանխատեսել՝ երբ իրեն վատ կզգա»,- նշել է Հայրապետյանի պաշտպան Ռուդոլֆ Համբարձումովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել