ArmnewsTV.am-ը գրում է.
Եվրոպայում առաջինը, աշխարհում` երրորդը: Հայաստանի ռազմականացվածությունն անցած տարվա համեմատ աճել է: Բոննի վերափոխման միջազգային կենտրոնը հրապարակել է գլոբալ ռազմականացվածության ինդեքսը: Հայաստանը դրանով առաջ է անցել Ռուսաստանից: Զեկույցում նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ավելացնել ռազմական ծախսերը:
2013-ն ամփոփոխ ինդեքսն առաջին հերթին կազմվում է երկրներում ռազմական բաղադրիչի ազդեցության և հասարակության համար բանակի կարևորության չափորոշիչներով: Հաշվարկվում է նաև ծանր զրահատեխնիկայի քանակի և բնակչության թվի հարաբերակցությունը, բանակի վրա ծախսվող ՀՆԱ-ի չափը: Այս տարվա զեկույցն առանձին անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը` անդրադառնալով ռազմական ծախսերն ավելացնելու հետևանքներին:
Փորձագետների գնահատականներով` աշխարհում 2009 թվականից հետո այս տարի առաջին անգամ ռազմական ընդհանուր ծախսերն ավելացել են` 2013-ի համեմատ 0.6 տասնորդական տոկոսով: Աշխարհում ռազմական ծախսերը 2014-ին կհասնեն 1 տրիլիոն 547 միլիարդ դոլարի:
Տեսանյութը՝ այստեղ