Առավոտյան «Կրկեսի» խաչմերուկում կանաչ լույսին սպասող վարորդները երևի այցելել են հարևանությամբ գտնվող եկեղեցի՝ մի մոմ վառելու, քանի որ այդ հատվածով երթևեկող ԿԱՄԱԶ-ից մոտ 50 մետր հսկայական քարեր են թափվել: Չես էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ այն մեքենայի հետ, որն առանց անհրաժեշտ հեռավորությունը պահպանելու կերթևեկեր բեռնատարի հետևից: Լավագույն դեպքում վարորդը սեփական միջոցներով պետք է հոգար մեքենայի ծախսերը (օրվա հացով ապրող բեռնատարի վարորդից ինչ-որ բան ակնկալելը զուր հույսեր շարքից է), էլ չեմ ասում մարդկային կյանքերի մասին: Ժամանակն է խստացնել բեռնատարների երթևեկի նկատմամբ վերահսկողությունը ու հատկապես մայրաքաղաքում, որտեղ անհրաժեշտ է սահմանել այլընտրանքային ուղիներ, որպեսզի մի կողմից ապահովագրվենք դժբախտ պատահարներից, մյուս կողմից ձերբազատվենք խցանումներից:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել