Ռուբլի-դոլար, ռուբլի-եվրո «բորսային ճակատամարտերի» հետ կապված սպեկուլյատիվ գործարքների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հայտնի անդրադարձից հետո արդեն քանիերորդ օրն է՝ ՌԴ Կենտրոնական բանկը սահմանում է դոլարի ու եվրոյի փոխարժեքները: Ըստ այդմ, Ռուսաստանի բանկն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հաստատել է դոլարի և եվրոյի պաշտոնական փոխարժեքը դեկտեմբերի 10-ի համար, որով ամերիկյան դոլարի պաշտոնական փոխարժեքը բարձրացվել է՝ հասնելով 54,2116 ռուբլու, ինչը 90,37 կոպեկով գերազանցում է նախորդ ցուցանիշին: Եվրոյի պաշտոնական փոխարժեքը ևս բարձրացվել է՝ հասնելով 66,8809 ռուբլու, այն գերազանցել է նախորդ ցուցանիշը 1,45 ռուբլիով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել