10492460_781773498520140_8516776369628678750_n

Մեր Մարգարիտ Սարգսյանի «Լուսաստղում» այս անգամ Սոնա Գրիգորյանը որոշեց իմ օրապատումի վերնագիրն էլ, սկիզբն էլ… Չնայած, Սոնա ջան ու Մարգարիտ ջանեջան, էս պատմելու բան ունենալը (լոռեցոց ձայնը լսեցի՝ պարտադիր ա՞) իմ պատումի մղիչն է… Մարդը՝ Սոնա ԳրիգորյանըԱշոտ ԲլեյանըՄարգարիտ ՍարգսյանըԳոհար Սմբատյանը, Նոր դպրոցի 5-րդ դասարանցի Տիգրան Հարությունյանը«Սեբաստացի» ռադիոն՝ իր 21-րդ թողարկմամբԳեղարվեստի շուտասելուկները բան ունեն ասելու… Դրա համար էլ կա էս մեդիան, մեր հեղինակային մեդիան՝ mskh.am-ը՝ իմ ու ձեր բլոգներով… երբ մարդ՝ սովորող, սան, ուսուցիչ թե դաստիարակ, բան ունի ասելու-լսելու…

Ով չունի, նրան ի՞նչ ասես, քշես-բերե՞ս, ինչպես երեկ, կներեք, արել էին, վատ էլ գիտեմ՝ ովքեր… մի մեծաքանակ լայն՝ տնօրեններից ու զինղեկներից (հազար ներողություն նրանցից, ում չի առնչվում խոսքս) կազմված սեմինարի… Մարդիկ ամեն ինչ գիտեն… նույն է թե՝ չեն ուզում իմանալ, ասել-լսելու բան չունեն… Մեզ էլ դրել են վատ վիճակի մեջ։ Խնդրել են, որ ընդունենք՝ սիրով. բարով եք եկել։ Խնդրել են ներկայացնել, բան պատմել… Մենք էլ մեր գործին հավատարիմ, ինչպես մեր Սոնան Գրիգորյան, մի կողմից մտածում ենք՝ «…. մարդիկ սկսել են ընդհանրապես չնայել երկնքին, դե, երկինք ա էլի, ինչներին ա պետք, հիմա դրա ժամանակը չի, հազար ու մի գործ կա»… մյուս կողմից՝ «Բայց վերևում երկինքն է, ձեր կյանքից 30 վայրկյան տրամադրեք և նայեք վերև, հատկապես էն ժամանակ, երբ աշունն ու ձմեռը խառնվում են իրար ու մի ցուրտ անձրև են թափում, ոնց էսօր»… Նառա Նիկողոսյանը կասեր՝ բայց ցրտերն են գալիս, է՜…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել