Եթերային անգրագիտության վերջը
Նազենին դա չպետք է աներ։ Իր «Երջանկության մեխանիկա» Պիզելիին էր հրավիրել, ինչ-որ լեզվով բարևեց ու ասաց, թե բրազիլերեն է։ Ու դրանով հավասարվեց ԱԼՄ-ի երաժշտական հաղորդման վարողին, որը նույն կարծիքին էր, թե Բրազիլիայում բրազիլերեն են խոսում։
Մնացած եթերային հրեշտակները ոչինչ, բայց Նազենիից, որն իրեն որպես գրագետ ա դիրքավորել..
Բա էդ անտեր Հ1-ը խմբագիր չունի, որի հետ խոսելիքդ քննարկես, ինքն էլ քեզ ուղղություն ու խորհուրդ տա։
Ու տենց եթերային հրեշտակների սխալները տարածվում են ու հենց եթերում։ Օրինակ, հայոց լեզվի հերն անիծողներից մեկը Սուրեն Բաղդասարյանն ա, որի «փոխանցում դեպի առաջ» տխմարությունը մտել ա մեր բոլոր ֆուտբոլային հաղորդավարների բերանը։ Ախպերներ, «առաջ»-ն արդեն ուղղություն ա, սլաք ա, հետը էլ «դեպի» պետք չի։
Բայց Բաղդասարյանի «ամենավերջ» նորամուծությունը «յ» կիսաձայնի «հայեցի» կիրառությունն ա. իրա թեթև շնչով «Ռեալ»-ի պաշտպան Արբելոան դարձել է Արբելո(յ)ա։ Մի քիչ էլ մնա, կդառնա Արբելոյան...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: