Էս թեմայով մի հատ էլ վատ բան ասեմ ու պլծ։
Որ ասում են, չկա վատ մասնագիտություն, էդքան էլ ըտենց չի:
ԴԱՀԿ-ը շատ վատ մասնագիտություն ա, չնայած ես հասկանում եմ, որ ժամանակակից պետությունը դեռ դրա կարիքը ունի։ Բայց չեմ պատկերացնում, ոնց կարող ա առողջ (բոլոր իմաստներով) մարդն ինքնակամ, գիտակցաբար գնա ԴԱՀԿ-ում աշխատի։ Պետք ա կամ սադիստ լինես, կամ նյարդերն անջատած բութ երևույթ, որ ասենք, մարդուն տնից հանես (ինչքան էլ դա օրենքի տեսանկյունից ճիշտ և արդար լինի)։
Ու բնական ա, սենց բան չէի գրի, քանի որ դե հիմա, մարդ են, իրանք էլ էդ անշնորհակալ գործն են անում, մարդկանց անեծքների ներքո, էդ էլ իրանց բախտն ա, բայց էս վերջի լկտիությունից՝ «երդումից» հետո ինձ իրավունք եմ վերապահում ասել էն, ինչ մտածում եմ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shur.dabavog/posts/10153364844543098?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել