1in.am-ը գրում է․
1950-ի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի ժամանակ պաշտոնապես որոշվել է դեկտեմբերի 10-ը նշել որպես Մարդու իրավունքների օր:
Դեկտեմբերի 10-ն ընտրվել է՝ ի պատիվ 1948-ի այդ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված և հռչակված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի:
«Մարդու իրավունքների ոլորտում կրթությունը զգալիորեն ավելին է, քան ուղղակի դպրոցական դասը կամ օրվա թեման: Դա մեխանիզմների հետ մարդկանց ծանոթացնելու գործընթաց է, որոնք նրանց անհրաժեշտ են՝ ապրելու համար անվտանգության պայմաններում և արժանապատվության զգացումով: Մարդու իրավունքների այս միջազգային օրը եկեք համատեղ ներդնենք ջանքեր՝ ապագա սերունդների մեջ ձևավորելու և դաստիարակելու մարդու իրավունքների մշակույթ, աջակցելու ազատության հաղթանակին, ամրապնդելու աշխարհի բոլոր երկրներում անվտանգությունն ու խաղաղությունը»,- ասվում է ՄԱԿ-ի հայտարարության մեջ:



