1in.am–ը գրում է.

original

1942թ. Ուինսթոն Չերչելը Ֆոլքլենդյան կղզիներ ավելի քան 1,5 հազար զինծառայողներ է ուղարկել, քանի որ վախեցել է, որ այդ տարածքը կարող է զավթել Ճապոնիան, գրում է The Telegraph-ը:

Այս մասին են վկայում ազգային արխիվում պահվող փաստաթղթերը:
Ինչպես նշվում է փաստաթղթերում՝ Բուենոս Այրեսում ճապոնացի դեսպանը կառավարությանը խոստացել է, որ Ճապոնիան կհետևի, որպեսզի Ֆոլքլենդյան կղզիները Արգենտինային վերադառնան:

Դեկտեմբերի վերջին Հարավայի Ատլանտիդայում բրիտանական զինուժի հրամանատարը կոդավորված հաղորդագրություն է ստացել այն մասին, որ Ճապոնիան պլանավորում է ներխուժել Ֆոլքլենդյան կղզիներ՝ հետագայում այն Արգենտինային հանձնելու նպատակով:

«Դա շատ լուրջ խնդիր կդառնա: Ֆոլքլենդյան կղզիները լավ ծանոթ են բոլորին, և դրանց կորուստն ամբողջ կայսրության համար մեծ ցնցում կդառնա»,- ասել է Չերչիլը 1942թ. ապրիլի մեկին:
Սակայն, Չերչիլի կանխատեսումները չեն իրականացել: 1944թ. նախկինում Ֆոլքլենդ ուղարկված զինվորները ռազմական այլ բազաներ են տեղաբաշխվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել