Այսօր Արցախի հանրապետության Սահմանադրության օրն է, ես սրտանց շնորհավորում եմ բոլորիս, քանի որ Սահմանադրության հիմնարար նորմն արցախյան հասարակության առօրյա կյանքի ապրելաձևն է, որով նա առաջնորդվում է ամեն օր` կենցաղային կյանքից մինչև աշխատանք: Արցախի Հանրապետությունը մեր տարածաշրջանում առանձնանում է մի մեծ կարևոր և հետաքրքիր երևույթով, երբ հասարակ քաղաքացու մեջ գոյություն ունի նրա Սահմանադրության հիմնարար և գլխավոր նորմը, այն է՝ ժողովրդավարությունն իր ամբողջ ըմբռնումով, և դա գոյություն ունի արցախցու ենթագիտակցության մեջ դեռ շատ դարեր առաջ, որի պահպանման համար ստիպված է եղել պայքարել դարերով իր իսկ կյանքի գնով: Դեկտեմբերի 10-ն Արցախի Հանրապետության ինքնիշխանության և նրա ամենագլխավոր արժեքների օրն է:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԱՐՑԱԽ.......

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել