Այս տարի կառավարությունը 536.5 միլիոն դրամ փող է հատկացրել «Հարավկովկասյան երկաթուղուն», որը գործում է 2008թ.-ից և 572 մլն դոլար ներդրում պետք է կատարեր, ընդ որում` 230 մլն դոլարն առաջին հինգ տարիների ընթացքում, ինչը չի կատարվել:
Այս տարի բարձրացել է էլեկտրաէներգիայի գինը 10 տոկոսով, իբր թե վնասով էին աշխատում ՀԷՑ-ն ու այլ կազմակերպություներ, որը չի ենթարկվել ԱԺ այդ հարցի համար ստեղծված հանձնաժողովի քննությանը։
Այս տարի խոսակցություն է գնում, որ բարձրացվելու է նաև գազի գինը, ընդ որում տարին սկսեց ՀայՌուսգազարդի 20 տոկոս բաժնեմասի նվիրաբերումով ռուսական կողմին, որին իբր թե ունեինք 300 մլն դոլար պարտք։
Այս տարի՝ օրեր առաջ, տեղի ունեցավ դրամի արժեզրկում, որը վնասեց բազմաթիվ ավանդատուների ու գործարարների, ինչն ուղղակի կապված էր դոլարի՝ դեպի Ռուսաստան արտահոսքի հետ։ Դեռևս չեմ հանդիպել վնասի ընդհանուր չափի մասի վերլուծության։
Ցավալի է, բայց վերոգրյալ բոլոր դեպքերում վճարում են ՀՀ քաղաքացիներն ու հարկատուները, այն էլ ռուսական կողմին։
Իսկ հիմա հարց.
Ինչու՞ պետք է տուժվենք մենք, եթե օտարերկրյա կազմակերպությունները սխալ են աշխատում և պարտքեր են կուտակում իրենց գործունեության ընթացքում, ինչու՞ ենք զիջում ռազմավարական նշանակության օբյեկտները շահույթ հետապնդող կազմակերպություններին և նույնիսկ վերահսկելու ու պատժելու հնարավորություներն կամ մեխանիզմներ էլ չունենք։
Պատասխանն ինձ համար դեռևս մեկն է, ամեն ինչ համահունչ պետք է լիներ այս տարի ստորագրվելիք և վավերացվելիք ԵԱՏՄ խայտառակ պայմանագրին, որով զիջելու էինք ինքնիշխանություն ու անկախությունը գոյություն չունեցող ԵԱՏՄ-ին, իսկ ավելի կոնկրետ ՌԴ-ին։