1in.am–ը գրում է.

Բրիտանական Goldgenie ընկերությունը հեծանիվ է ստեղծել, որն ամբողջովին պատված է 24-կարատանոց ոսկով: Այս մասին է հաղորդվում ֆիրմայի կայքում: Տրանսպորտային միջոցը պատրաստվել է տղամարդկանց համար նախատեսված մրցարշավային մոդելի հիման վրա: Ամենաթանկարժեք հեծանիվի գինը 400 հազար դոլար է կազմում:
Ոսկով պատված են հեծանիվի բոլոր մասերը: Բացի ոսկուց այն զարդարված է նաև ադամանդներով: Գնորդները կարող են նաև ղեկի և նստատեղի համար թանկարժեք քարերով զարդարված ատյաններ պատվիրել:
Goldgenie-ին մասնագիտանում է էքսկլյուզիվ նվերների արտադրության մեջ: Ընկերության արտադրանքների շարքում են ոսկե բրոշները, աձանիկներն ու բջջային հեռախոսները, որոնք պատված են նաև թանկարժեք քարերով:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1500234.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



