pic_baf306110937ab0bb9415446eae12fee1in.am-ը գրում է․

Ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը, ով հանդես է գալիս «Քլիվլենդ Կավալես» ակումբի անունից, խախտել է թագավորական արարողակարգը՝ Քեմբրիջի դքսուհու հետ շփվելիս ձեռքը նրա ուսին դնելով: Այս մասին է հաղորդում The Daily Telegraph-ը:

Դքսուհին ամուսնու՝ արքայազան Ուիլյամի հետ այցելել է «Քլիվլենդի» և «Բրուքլինի» խաղին: Խաղից հետո Միդլթոնը ցանկացել է լուսանկարվել բասկետբոլիստի հետ: Լուսանկարվելու ժամանակ Ջեյմսը ձեռքը դրել է Քեյթի ուսին՝ խախտելով թագավորական արարողակարգը, նշում է բրիտանական պարբերականը:

Միդլթոնը զարմացած ժպտացել է, իսկ նրա ամուսինը կատարվածին չի արձագանքել՝ կարծես ոչինչ չի պատահել: Ներկա պահին դքսուհին հինգ ամսական հղի է, երեխայի ծնունդը սպասվում է 2015թ. ապրիլին:

Լեբրոն Ջեյմսը NBA-ի լավագույն խաղացողներից մեկն է: Նա պարբերաբար հայտնվում է մոլորակի ամենահարուստ մարզիկների վարկանիշային աղյուսակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել