Aroxj.am-ը գրում է․
Երակային համակարգի առողջությունը ուղիղ համեմատական է ամբողջ մարմնի առողջությանը: Երբ առողջ չեն երակները, չեք կարող ակնկալել, որ կունենաք առողջ սիրտ, ինքնազգացողություն, օգտակար նյութերով հարուստ ու սնուցված օրգանիզմ: Մարդու երակները անընդհատ աշխատող ու օրգանիզմը թթվածնով, օգտակար նյութերով սնուցող համակարգ է: Երակային համակարգի վատ գործունեությունը հանգեցնում է ամբողջ օրգանիզմի <<թերի>> ֆունկցիոնալության: Հենց երակների միջոցով է արյունը վերջույթներից հասնում կրծքավանդակի մոտ՝ արյուն մատակարարում և այս գործընթացը անընդհատ կրկնվում է: Սակայն այնքան էլ հեշտ չէ արյան հոսքը հասցնելը վերև, այդ պատճառով վերջույթներում տեղակայված երակները պատված են հզոր մկանային շերտերով, իսկ օրինակ գլխի երակները չունեն մկանային շերտեր: Հենց այդ պատճառով, եթե երակային համակարգը հիվանդ է, առաջին հերթին տուժում են ոտքերի երակները: Ամենատարածված երակային հիվանդությունն էլ վարիկոզն է: Առաջանում են աստղանման դուսրպրծուկներ, երկաները մգանում են և այլն:
Վարիկոզի առաջացման պատճառները
- Ավելորդ քաշ
- Նստակյաց ու պասիվ կյանք
- Ժառանգականություն
- Ծանր բեռների բարձարցում
- Հղիություն
- Պարբերական անշարժություն
Սրա արդյունքում երակների էլաստիկությունը իջնում է, նրանք լայնանում են, երակներում ճնշումը ուժեղանում է և առաջանում է վարիկոզ: Վարիկոզի դեպքում վերջույթներում կարող եք զգալ թմրածություն, լինում են սպազմեր և ցավեր: Ժամանակին չբուժելու դեպքում կարող են առաջանալ մուգ հետքեր, հետո նաև սպիտակ հետքեր, ինչը գուժում է խոցի առաջացման մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ