Բորուսիա – Անդերլեխտ. Դորտմունդյան թիմի մեկնարկային կազմըArmsport.am-ը գրում է․

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունելու է բելգիական «Անդերլեխտին»։ Մրցավեճը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 23։45-ին։

Արդեն հայտնի է գերմանական ակումբի մեկնարկային կազմը, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսելու է առաջին րոպեներից։

«Բորուսիա». Լանգերակ, Դյուրմ, Սուբոտիչ, Գինտեր, Շմելցեր, Շահին, Գյունդոգան, Գրոսկրոյց, Կագավա, Մխիթարյան, Իմոբիլե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել