Համաշխարհային տնտեսությունը կառավարում է մեկ սուպերկորպորացիայի կողմի՞ցBarometer.am-ը գրում է․

Ցյուրիխ համալսարանի մասնագետները  2011թ.-ին մաթեմատիկական վերլուծության միջոցով կապեր են գտել 43,000 տրանսազգային կորպորացիաների միջև և հանգել միեզրակացության. աշխարհի տնտեսությունը կառավարում է մի սուպերկորպորացիա: Հենց դա է կանգնած համաշխարային տնտեսության հիմքում:

Գլոբալ կորպորատիվ պատկերը մոդելավորելու համար փորձագետները մշակեցին հսկայական տվյալների բազա, որոնք ցույց կտային խոշոր տրանսազգային կորպորացիաների կապն ու հարաբերություններն իրար հետ:

"Իրականությունն այնքան բարդ է, որ մենք պետք է հեռանանք դոգմաներից, լինի դա դավադրության, թե ազատ շուկայի տեսություն: Մեր տեսությունը հիմնված է իրական տվյալների վրա", - ասել է հետազոտության հեղինակ Ջեյմս Գլադֆելդերը:

Սրանից առաջ իրականացված հետազոտություննեը ցույց են տվել, որ համաշխարհային տնտեսական տորթի առյուծի բաժինը պատկանում է համեմատաբար փոքր թվով ընկերությունների և բանկերի, իսկ մնացածին մնում են միայն փշուրներ: Այնուհանդերձ, այս հետազոտությունը բաց էր թողել անուղղակի կապերը դուստր ընկերությունների հետ: 

2007թ.-ին "Orbis С" ընկերության տվյալների բազայում գրանցված 37 մլն ընկերություններին և ներդրում իրականացնողներին խմբավորելու շնորհիվ Ցյուրիխի փորձագետները առանձնացրեցին 43060 ընկերություն, որոնք պատկանում են տրանսազգային կորպորացիաներին և բացահայտեցին նրանց ընդհանուր ակտիվները:

Հնարավոր է եղել գտնել տրանսազգային տնտեսական ազդեցության բաշխումը մի ընկերության կողմից մյուսների վրա ունեցած ազդեցության միջոցով՝ ֆոնդերին տիրելու, շահույթի ձեռքբերման և այլ տարբերակներով:

Գիտնականներին հաջողվել է գտնել մի հիմնական առանցք՝ կազմված 1318 ընկերությունից, որոնց հարաբերություններն այլ ընկերությունների հետ կարելի է համարել "արյունակցական": 1318 ընկերություններից յուրաքանչուրը շատ սերտ կապեր ունի երկու կամ ավելի ընկերությունների հետ: Եվ թեկուզ պաշտոնական եկամուտները չեն գերազանցում գլոբալ գործառնական եկամուտների 20%-ը, իրենց արբանյակ-ընկերությունների միջոցով նրանք փաստացի տիրում են ռեալ տնտեսության մեջ գործող միջազգային ընկերությունների մեծամասնությանը:

Փորձելով ավելի նեղացնել սեփականատիրության շրջանակը՝ գիտնականների խումբը կարողացավ գտնել, որ մեծամասամբ շրջանառությունը պտտվում է 147 ընկերություններից կազմված "սուպերանկլավ"-ում: Դրանց ակտիվները հատվում են իրար՝ փաստացի լինելով մի սեփականություն, որը թույլ է տալիս վերահսկելու համաշխարհային կորպորատիվ հարստության 40%-ը:

Այս սուպերկորպորացիաների մեծամասնությունը ֆինանսական ինստիտուտներ են: Ահա՛ դրանց առաջին տասնյակը.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել