Champions-League-Schedule-2014Sports.am-ը գրում է․

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝  6-րդ տուրի հանդիպումները:

«Զենիթը» կհյուրընկալվի Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոյին»: «Զենիթը» միայն հաղթանակի դեպքում դուրս կգա Եվրոգավաթի մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլ, այլ արդյունքի դեպքում թիմը C խմբում կմնա երրորդ տեղում և  փետրվարին կշարունակի իր ելույթները Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում:

«Մոնակո» – «Զենիթ» խաղը տեղի կունենա Լուի Երկրորդի անվան մարզադաշտում եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45 -ին: Հանդիպման գլխավոր մրցավարը Սլովենացի Դամիր Սկոմինան է:

Բացի «Մոնակո»-«Զենիթ» խաղից C խմբում կխաղան նաև  «Բենեֆիկան» և «Բայերը»:

Այսօր կկայանան նաև A, B և D խմբերի հանդիպումները և բոլորը խաղերը կմեկնարկեն ժամը  23:45: A խմբում կհանդիպեն հունական «Օլիմպիակոսը» եւ շվեդական «Մալմյոն», իտալական «Յուվենթուսն» ու իսպանական «Ատլետիկոն»:

Այսօրվա «Յուվենտուսին» բավարար կլինի նաև ոչ-ոքի արդյունքն արդեն 1/8 եզրափակիչ դուրս եկած մադրիդյան ակումբի հետ խաղում երկրորդ հորիզոնականում մնալու համար, իսկ երկու և ավելի գոլի տարբերությամբ հաղթելու դեպքում թուրինցիները դուրս կգան առաջին հորիզոնական:  Եթե «Ատլետիկոն» և «Օլիմպիակոսը» հաղթեն, ապա հունական ակումբը կշարունակի պայքարը Չեմպիոնների լիգայում, իսկ պարտության դեպքում կգրավի չորրորդ հորիզոնականը, և Եվրոպայի լիգայում կխաղա «Մալմյոն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել