Հայկական հեռուստասերիալներում ամեն ինչի կարելի է հանդիպել, բայց որ հերոսուհին ընդամենը մեկ օրում՝ մեղրամսի հաջորդ իսկ օրը, կարող է հղիանալ և ունենալ կլինիկական նշաններ, դա արդեն բանականության սահմաններից դուրս է: Մի՞թե «Սիրո գերին» հեռուստասերիալի սցենարիստները կամ ռեժիսորը տեղյակ չեն, որ կնոջ մոտ հղիությունը կամ դրա առկայությունը փաստող նախանշաններն ի հայտ են գալիս բավականին ուշ, այլ ոչ թե սեռական ակտից մեկ օր անց: Այսքան պարզունակ ու ծիծաղելի լինել պետք չի, ուղղակի անհարմար է, մի մոռացեք, որ ձեր փայլուն մտքի արգասիքների արդյունքում ծնված «գլուխգործոցները», ցավոք, դիտում են նաև տարբեր բնագավառների մասնագետներ, և նրանց համար ձեր անտեղյակությունը կամ հետամնացությունն ուղղակի ծիծաղելի են: Կոնկրետ այս հատվածը գրելուց առաջ լավ կլիներ, որ սցենարիստնեը գոնե թերթեին ութերորդ դասարանի անատոմիայի դասագիրքը կամ համացանցում փնտրեին ու գտնեին տվյալ թեմային վերաբերվող տեղեկատվություն: Տարիներ առաջ ասում էին, թե գնալով հայկական սերիալները կդառնան որակով, իսկ սցենարները՝ ավելի պրոֆեսիոնալ, բայց համոզվում եմ, որ որևէ փոփոխություն չկա, նույն տափակ, իրար նման և ժարգոնային բառապաշարով սցենարներն են: Կարծում եմ՝ ժամանակն է սթափվելու և ծիծաղելիի մակարդակից գոնե մեկ սանդղակ վեր բարձրանալու, ախր մեր աղջիկները մեղք են, հիմա էլ ձեր սերիալը դիտելիս էլ կմտածեն, թե իսկապես մեկ օրում կարող են հղիանալ, իսկ հաջորդող ամսվա ընթացքում էլ լույս աշխարհ բերել իրենց բալիկներին: ))))))))))))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել