Աննա Հարությունյանի յուրօրինակ ինքնանվերն ու Թինա Քեյի թանկարժեք նվերները Life.panorama.am-ը գրում է․

Տարեվերջն օգնում է վերհիշել ու վերլուծել անցյալը, որտեղ կան և գեղեցիկ ակնթարթներ, և տխուր պահեր:  Դերասանուհի Աննա Հարությունյանի համար Ամանորը թախծոտ երանգներ ունի, թեև փորձում է, երբեմն, յուրահատուկ անակնկալ մատուցել ինքն իրեն: «Յուրաքանչյուր Ամանորի սարսափելի թախիծ է պատում հոգիս, չնայած՝ նոր տարին միշտ նոր սպասումներ է բերում: Ես ծնվել եմ օձի տարում, երբ 12 տարեկան էի և «իմ» տարին էր, հիշում եմ, կուտակածս գումարով ինձ օձ նվիրեցի:  Հաջորդ տարվանից միայն մեկ բան եմ ուզում՝ խաղաղություն»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհին:

Շատ չի տարբերվում նաև կրկեսի արտիստուհի, ակրոբատ Թինա Քեյի՝ 2015 թվականից սպասելիքները: Նա սիրում է թանկարժեք անակնկալներ մատուցել, ուրախանալ ու ապրել ամեն մի ակնթարթով. «Ուզում եմ աշխարհը խաղաղ լինի, ծնողներս՝ առողջ, բոլոր բալիկներն անհոգ մանկություն ունենան, իսկ ես՝ ստեղծագործական նոր հաջողություններ: Ասեմ, որ ես նոր տարին, սովորաբար, անցկացնում եմ աշխատանքի մեջ, բայց հնարավորություն ունենալու դեպքում՝ ինձ կնվիրեմ փոքրիկիս ու մայրիկիս: Մայրիկիս տոնական սեղանի հարցում օգնել չեմ հասցնում, բայց շատ եմ սիրում համտեսել իմ ձեռքով պատրաստած թթվասերով նապաստակը: Բոլորն ասում են, որ շատ համեղ է ստացվում: Ասեմ, որ արդեն նվերներ պատրաստել եմ. բալիկիս նոր տոնածառ եմ նվիրելու, մայրիկիս՝ մուշտակ: Ընկերներիս նվերները թող գաղտնիք մնա»,-կիսվեց արտիստուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել