1in.am-ը գրում է․
Խաղաղության նոբելյան կենտրոնը դեկտեմբերի 10-ին կբացի ցուցահանդես, որի նմուշներից մեկը կլինի պակիստանցի ակտիվիստուհի Մալալա Յուսուֆզայի արյունոտ դպրոցական համազգեստը: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Հենց այդ համազգեստով է եղել Մալալան, երբ 2012 թ. հոկտեմբերին ավտոբուսի վրա, որում եղել է նա, հարձակվել են թալիբները: Այդ օրը նրանք նրա գլխին են կրակել:
«Ես պայքարում էի դպրոց գնալու իմ իրավունքի համար, ես պայքարում էի կրթություն ստանալու իմ իրավունքի համար,- ասում է իրավապաշտպանը:- Համազգեստն ինձ օգնեց զգալ, որ ես իսկապես ուսանողուհի եմ: Դա կյանքի կարևոր մաս է, և ես ուզում եմ դա մարդկանց հասցնել ամբողջ աշխարհում»:
17-ամյա Մալալա Յուսուֆզայը դարձել է Նոբելյան մրցանակի պատմության մեջ ամենաերիտասարդ մրցանակակիրը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1500013.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



