Ես կողմ եմ, որպեսզի յուրաքանչյուր մարդ ապրի իր անձնական կյանքով՝ չպարտադրելով իր ապրելակերպն այլոց և չխախտելով իմ երկրի օրենքը: Ես դեմ եմ, երբ ոմանց մոտ, ըստ վերջին հետազոտությունների արդյունքների, քրոմոսային շեղման առկայության խնդիրը պարտադրվում է հասարակությանը՝ որպես շեղում բնական կարգից՝ տարասեռ ամուսնությունից: Ես դեմ եմ, երբ ոմանց իրավունքների պաշտպանությունը բերում է այլոց՝ դեռևս իրենց իրավունքները չգիտակցող մանուկների իրավունքի՝ հայր և մայր ունենալու իրավունքի ոտնահարմանը: Ես դեմ եմ, երբ ոմանց՝ իրենց իրավունքների համար պայքարը ոտնահարվում է այդ իրավունքներին դեմ հանդես եկող այլոց կողմից: Ես դեմ եմ, երբ իմ երկրի՝ առանց այդ էլ բավական տարբաժանված հասարակությունը ներքին կամ արտաքին գործոնների ազդեցությամբ բաժանվում է այլ շերտերի: Ես կողմ եմ փոխադարձ հարգանքին ու համագործակցությանը՝ հանուն իմ երկրի քաղաքացիների ու համայն հայության ընդհանուր դրական նպատակների:



