Հայաստանում բջջային կապի բաժանորդների քանակը գերազանցում է բնակչության թիվը՝ կազմելով 3 մլն 977 հազար (մեկից ավելի հեռախոսահամարներով), որից ակտիվ` 3 մլն 346 հազար: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2009-ին բջջային կապի բաժանորդների թիվը կազմել էր 2 մլն 651 հազար:
Անցած 5 տարիներին կտրուկ ավելացել է հատկապես ինտերնետ հասանելիության ցուցանիշը: Եթե 2009-ին ինտերնետը հասանելի էր 1 մլն 227 հազար մարդու, ապա 2013-ին` 2 մլն 36 հազար մարդու: Վերոնշյալից բջջային հեռախոսակապով ինտերնետը 2013-ին հասանելի է եղել 1 մլն 550 հազար մարդու, 2009-ի` 1 մլն 107 հազարի դիմաց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1515761712042232&id=100008252523676&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել