Replik.am-ը գրում է․

Հայտնի հնդիկ քաղաքական գործիչ Սատիշ Ջարկիհոլին, ով զբաղեցնում է Կարնատակա նահանգի հարկերի հավաքակման նախարարության ղեկավարը, որոշել է տարօրինակ եղանակով ապացուցել իր հայրենակիցներին, որ ուրվականներ իրականում չկան: Այս նպատակով նա մի ամբողջ գիշեր անց է կացրել դիակիզարանում, որտեղ եղել են նաև հանգուցյալներ:

Նախարարի հետ եղել են նրա 100 կողմնակիցները, ովքեր նույնիսկ ընթրել են դիակիզարանում. «Այս քայլով ես ցանկանում եմ ապացուցել, որ գերեզմանոցներում ուրվականներ չկան, վախենալու կարիք չկա, քանի որ դրանք սուրբ վայրեր են»,-հայտարարել է նախարարը:

Նա նաև խոսել է զոհաբերությունների մասին` նշելով, որ աշխարհի ամենահարուստ մարդիկ հարստություն են դիզել առանց զոհաբերությունների. «Բիլ Գեյթսը զոհաբերություն չի արել Լաքշմիի (հինդուիզմում բարօրության Աստված), դրանով հանդերձ նա մնում է  աշխարհի ամենահարուստ մարդը»,-հայտարարել է հնդիկ նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել