Tert.am-ը գրում է․

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը այսօր լրագրողների հետ զրույցում անտրամաբանական համարեց այն լուրերի տարածումը, թե Ռուսաստանից եկել են ու Հայաստանից ռուբլով դոլար գնել, ինչն էլ առաջացրել է դրամի արժեզրկումը:

«Իմաստը ո՞րն է, եթե պետք է բերեն ռուբլի, Հայաստանում գնեն դոլար ու Հայաստանից տանեն: Դա նշանակում է, որ շուկայի մասնակիցներն այնքան անգրագետ են, որ հնարավորություն են տալու այստեղ ավելի լավ կուրսով դոլար առնել ռուբլով, քան Մոսկվայում, դա անհեթեթ է»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ կանխատեսում կարող է անել դրամի փոխարժեքի հետ կապված՝ նա պատասխանեց, որ դա անշնորհակալ գործ է՝ ընդգծելով, որ նման բան անելու իրավունք ունեն փորձագետները, բայց ոչ ԿԲ-ի աշխատողները: Արթուր Ջավադյանը կանխատեսում չարեց նաև այն ուղղությամբ, թե իրենց կողմից երեկվանից իրականացվող դոլարի աճուրդի միջոցով վաճառքի արդյունքում դրամի փոխարժեքը ներկայիս թվից բա՞րձր, թե՞ ցածր կլինի:

Նա նշեց մի դրական ցուցանիշ՝ դոլարի առքի ու վաճառքի գնային տարբերությունը կրճատվել է և սկսել մոտենալ իրար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել