Interpress.am-ը գրում է․
Նելսոն Մանդելայի անձնուրաց ղեկավարության օրինակը զարմացրեց աշխարհին` կյանքի ընթացքում նրան նվիրելով հնարավոր բոլոր համամարդկային պարգևները: 27 տարի Ռոբեն կղզում անցկացրած բանտարկությունից հետո Մանդելան վերադառնում է Հարավային Աֆրիկա` դառնալով առաջին սևամորթ նախագահը, ում հիմնական նպատակը հաշտեցումն էր, այլ ոչ թե վրեժխնդրությունը: Բայց հիմա, երբ 1 տարի է, ինչ սգում ենք նրա մահը, կարևոր է սկսել քննադատորեն գնահատել նրա ժառանգությունը` ներառյալ նրա դերը գաղութատիրության և մեկուսացման ճնշման տակ ձևավորված հողային անհավասարությունների ամրապնդման մեջ:
«Նա մի մարդ էր, ով ստիպված էր դժվար ընտրություններ կատարել և ով թողել է հաշտեցման և անհավասարության ժառանգություն»:
18-րդ դարից սկսած գաղութային և մեկուսացած կառավարությունները պարբերաբար թալանում էին սևամորթ հարավ-աֆրիկացիների ունեցվածքը` բավականին մատչելի գնով վաճառելով այն սպիտակամորթներին: Արդյունքում, երբ Մանդելան 1994 թվականին զբաղեցրեց նախագահի պաշտոնը, հողի մոտ 87 տոկոսը պատկանում էր սպիտակամորթներին` չնայած, որ նրանք կազմում էին բնակչության ընդամենը 10 տոկոսը:
Մեկուսացված վարչակազմի հետ քաղաքական դաշինքի արդյունքում Մանդելան և նրա կուսակցությունը թույլ տվեցին սպիտակամորթներին պահպանել իրենց ունեցվածքը: Սա նշանակում է, որ եթե անգամ գաղութարար վարչակազմը բռնի ուժով սևամորթներին հեռացնի իրենց հողից սպիտակամորթ հողագործին իր արժեքից շատ ավելի մատչելի գնով վաճառելու նպատակով, ապա հողագործը պարտավոր է պահպանել այդ հողի հստակ տիտղոսը մեկուսացումից հետո: Եթե նոր կառավարությունը որոշի վերցնել հողատարածքը` այն նախկին տիրոջ վերադարձնելու համար, ապա պետությունը ստիպված կլինի սպիտակամորթ հողագործին վճարել փոխհատուցում:
Այս նշանակալից զիջման փոխանակմամբ սևամորթներին հողային բարեփոխումների խոստում տրվեց, որը նշված է Հարավային Աֆրիկայի հետգաղութային Սահմանադրության մեջ: Միլիոնավոր սևամորթներ, ովքեր 1913 թվականից հետո զրկվել էին սեփականության կամ վարձակալության իրավունքից, կարող էին հայտ ներկայացնել փոխհատուցում ստանալու համար, իսկ նրանք, ովքեր հողային սեփականություն չեն ունեցել, վերաբաշխման ծրագրի շրջանակներում կարող էին հող ձեռք բերել և սեփականության արդիկանացման շնորհիվ սևամորթները, ում թույլատրված է լինել սպիտակամոթ հողատերերի վարձակալները, այժմ դարձան հողի սեփականատերեր: Աֆրիկայի Ազգային Կոնգրեսի (ԱԱԿ) հողային բարեփոխումների նպատակը նոր ժողովրդավարության առաջիկա 5 տարիների ընթացքում հողի 30 տոկոսի վերաբաշխումն էր:
Սակայն եթե խոստումները տեսականորեն անաչառ էին հնչում, ապա գործնականում դրանք հեռու էին արդար լինելուց: Իրականացավ գործարքի միայն մի կողմը. Հարավային Աֆրիկայի սպիտակամորթները պահպանեցին իրենց ունեցվածքը, մինչդեռ սևամորթները չստացան իրենց հասանելիք հողակտորները: Այս տարի լրանում է Հարավային Աֆրիկայի ժողովրդավարության 20 տարին, և հողի միայն 10 տոկոսն է ենթարկվել փոփոխության` սպիատակամորթներից անցնելով սևամորթ աֆրիկացիներին: Գուցե քաղաքական մեկուսացումն արդեն ավարտվել է, մինչդեռ տնտեսական մեկուսացումը շարունակվում է:
Վերջին գրքիս համար ես զրուցեցի 150 հարավաֆրիկացիների հետ, որոնց հողը զավթվել էր գաղութացման և մեկուսացման ժամանակ և ովքեր ետ էին վերադարձրել իրենց հողը կամ փոխհատուցում ստացել գումարի տեսքով` հողային փոխհատուցման ծրագրի շրջանակում: Նրանց պատմությունները լուսաբանում էին ընթացիկ անարդարությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ