Փորահավը կետի երախում (Կալիֆորնիա, Մոնտերեյ ծովածոց)։
Թռչունների խումբը, անձրուկներ որսալով, վայելում էր իր ճաշը, երբ նրանցից մեկն ինքը, համեղ պատառ դարձավ կետի համար։

Ամերիկյան «Mesoloft» ընկերությունը, որը գործում է Ինդիանա, Կոլորադո և Նյու Մեքսիկո նահանգներում, հուղարկավորության նոր ծառայություններ է առաջարկում` մարդկանց մասունքները հատուկ օդապարիկի միջոցով տիեզերք բարձրացնելով ու այնտեղից բաց թողնելով։ Օդապարիկին նաև տեսախցիկ է ամրացված, որի միջոցով հարազատները կարող են հետևել, թե ինչպես է մահացածի մոխիրը ցած թափվում, որն անձրևների կամ ձյան տեղումների հետ կվերադառնա Երկիր։

Ֆումո անունով 13 ամսական շիմպանզեն՝ սուրբծննդյան իր նվերով, Սիդնեյի Տարոնգա կենդանաբանական այգում կենդանիների համար սուրբծննդյան թեմատիկայով կազմակերպված ճաշկերույթի ժամանակ։

Պահը, երբ գորշ արջը փորձում է ծամել իր որսը։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը փոքրիկ տղային գրկած՝ Կորեայի ժողովրդական բանակի օրինակելի ծառայողների ընտանիքների երկրորդ հավաքին։

Սանտա Կլաուսի նման հագնված սուզորդը Տոկիոյի «Սանշայն» ակվարիումում։ Ակվարիումի այցելուները կարող են տեսնել լողացող Սանտային մինչև Սուրբ Ծնունդի օրը։

Պերուի ափամերձ շրջանում գտնվող անապատում Նազկաների գծերի մոտ տեղադրված Կլիմայական փոփոխությունների մասին բանները։ Յոթ տարբեր երկրներից Գրինփիսի 20 ակտիվիստներ հսկայական տառեր են փակցրել, որոնք կազմավորել են. «Փոփոխության ժամանակն է. ապագան կարող է նորացվել» գրառումը՝ Լիմայում ընթացքող ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների գագաթնաժողովի շրջանակներում։

Չիանաստանի Շաանխի նահանգի Խիան բնակավայրի շենքերի քանդման հրապարակում փլատակներով շրջապատված մանկապարտեզը։ Տեղի իշխանությունների համաձայն՝ մանկապարտեզը գործում է առանց արտոնությունների և ենթակա է փակման։

FA գավաթն իր 143 տարվա պատմության ընթացքում բազմաթիվ արկածների միջով է անցել, սակայն դրանցից և ոչ մեկը չի կարող համեմատվել հարավային բևեռ դրա ճամփորդության հետ։

Չինաստանի Ջիլին նահանգի բնակիչները լուսանկարում են ձյունապատ ծառերը։

Խու Ժիյունը Շանհայի փողոցներից մեկում վարում է ինքնաշեն մինի-մեքենան։ Խուից երկու տարի է պահանջվել 77cc շարժիչով իր այս մեքենան ստեղծելու համար։

Արքայազն Ուիլյամը ծիծաղում է «Houston Rockets» բասկետբոլի թիմի նախկին խաղացող Դիկեմբե Մուտոմբոյի հետ «Brooklyn Nets» - «Cleveland Cavaliers» բասկետբոլի խաղի ժամանակ։

Վարչապետ Դեյվիդ Կամերունն ու իր կինը՝ Սամանթա Կամերունը, միանում են զինված ուժերին ու նրանց ընտանիքներին՝ Դաունինգ փողոցում տեղադրված տոնածառի լույսերի վառելու արարողությանը։

Փարիզի «Galeries Lafayette» հանրախանութի կենտրոնում տեղադրված շրջված տոնածառը։

Շիա մահմեդական ուխտագնացները քայլում են դեպի Քերբալա սուրբ քաղաքը՝ Արբաեն տոնին ընդառաջ։ Արբաենը տոնում են Աշուրայից 40 օր հետո։

Վարչապետ Դեյվիդ Կամերունը Լոնդոնում՝ աշակերտների հետ գետնին նստած ծրագրավորման դասին։




