Դերասան Հովհաննես Դավթյանի  անքնության պատճառները Life.panorama.am-ը գրում է․

Դերասան Հովհաննես Դավթյանն արդեն չորրորդ անգամ իր «Անքնություն» Stand up ժանրում կատակերգությամբ հանդիսատեսին ներկայացնելու է այն խնդիրները, որոնցից յուրաքանչյուրին առնչվում է Հայաստանում բնակվող գրեթե յուրաքանչյուր քաղաքացի:  Դեկտեմբերի 14-ին չորրորդ անգամ Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում նա միայնակ կանդրադառնա սոցիալական, տնտեսական այն թեմաներին, որոնց պատճառով շատ-շատերը քնել չեն կարողանում: Հովհաննես Դավթյանի և Էդգար Կոստանդյանի հեղինակած մոնոներկայացման բեմադրիչն է Կարապետ Բալյանը:

«Ներկայացումը սկսվում է իմ անքնության խնդրով, բողոքներով, այնուհետև անցում եմ կատարում այլ թեմաների, որոնք այսօր ակտուլ են՝ սոցիալական, տնտեսական: Եթե ապրում ես Հայաստանում, չես կարող այդ թեմաներին, խնդիրներին չառնչվել: Եզրափակիչ մասում անդրադարձ եմ կատարում արտագաղթի թեմային: Ներկայացման ողջ ընթացքում կա հումոր, իսկ վերջում՝ ասելիք: Ես կողմ չեմ միայն ծիծաղի՝ առանց ասելիքի»,-Life.panoarama.am-ի հետ զրույցում կատակերգության բովանդակությունը հակիրճ այսպես ներկայացրեց Հովհաննես Դավթյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել