ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը դեկտեմբերի 1-ին դրամի նոր արժեզրկման հիմնական պատճառ համարեց Ռուսաստանում արձանագրված ֆինանսական շոկը` պայմանավորված նավթ արտահանող երկրների հայտարարության հետ: Ըստ ԿԲ նախագահի՝ նոյեմբերի 28-ին տեղի ունեցած այդ հայտարարության հետևանքով Ռուսաստանում բոլոր բանկերը սահմանափակեցին և անգամ դադարեցրին դոլարի վաճառքը, և այդ երկրում բնակվող մեր հայրենակիցների միջոցով այդ ազդեցությունը հասավ նաև Հայաստան:

Ինչ վերաբերվում է արժութային սպեկուլյացիաներին, ապա ԿԲ նախագահի հավաստմամբ, տասնյակներով վարույթներ են հարուցվել այդ կապակցությամբ, որոնց արդյունքների մասին առաջիկայում կտեղեկացվի: Արթուր Ջավադյանը խոստացավ, որ անպայման կլինեն խիստ պատիժներ բոլոր բանկերի և փոխանակման կետերի վերաբերյալ, որոնք նման վարքագիծ են դրսևորել: Նման խախտման համար փոխանակման կետերը կարող են տուգանվել 4 մլն դրամով: Բանկերի դեպքում ԿԲ նախագահը չբացառեց, որ կարող են զրկվել տվյալ գործառույթի լիցենզիայից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել