Սովետի վախտով երբ զուգարանի թղթի կրիզիս կար, մարդիկ օգտագործում էին գազետներ, ընդ որում օգտագործում էին առանց խտրականության, և համապատասխան օգտագործվող գազետների մեջ շատ էին նաև քաղաքականները, իսկ քաղաքականների վրա, բնականաբար, շատ էին տարբեր պետական այրերի մեծադիր նկարները։
Քանի որ օգտագործողը հատուկ չէր տանջվում էն մասի վրա, որ ոնց օգտագործի, որ համապատասխան պետական այրի մեծադիր նկարը հանկարծ չհայտնվի ուղիղ այն հատվածում, որտեղ պետք է գազետը մաքրարարություն կատարեր, ուստի շատ էր լինում, որ պետական այրի նկարը գազետի վրա արդյունքում մխտռվում էր բառիս ամենազուգարանային իմաստով, և նկարն ամբողջությամբ իր վրա կրում էր համապատասխան սուբստանցիայի հետքերը, ինչը և արտահայտում էր համապատասխան հասարակական վերաբերմունք տվյալ պետական գործչի հասցեին։
Այսինքն, ամենևին չէր բացառվում, որ օրերից մի օր, անցնելով որևէ աղբանոցի կողքով, համապատասխան պետական այրը կարող էր հանդիպել իր նկարին գազետի վրա, որն օգտագործվել էր զուգարանում, և հետևաբար իր անձնական սիրելի նկարը գազետի վրա գտներ ամբողջությամբ լայքմեջ եղած. թե ինչ էր զգում այդ պահին պետական այրը, հստակ ասել հնարավոր չէ, քանի որ այնքան էլ հաճելի չի մտովի պատկերացնել այն, որ քո անձնական նկարը ծառայել է ինչ-որ մեկի անձնական հիգիենայի կարիքները հոգալու համար։
Բայց կար այն, ինչ կար, և նման նկարների շարքում կարող էր լինել նույնիսկ ոչ ավել ոչ պակաս Գենսեկի նկարը. կարող էր, ու վստահ եմ եղել ա։ Ինչ եմ ուզում ասեմ. էսօր զուգարանի թղթի պակաս չկա, ու նման իրավիճակների հավականաությունը կտրուկ նվազել ա, եթե չասեմ ամբողջությամբ վերացել ա։ Գուցե լավ կլիներ, որ նման կրիզիս լիներ, թեկուզ առժամանակ։ Վստահ եմ, որ ազգս էդ դեպքում ստեղծագործելու էր` նկարների համապատասխան հատվածների վրա հատուկ աշխատելու ու ջանքեր գործադրելու առումով, իսկ հետո համապատասխան գազետները կարող էին նույնիսկ որևէ հանրային վայրում հայտնվել, ասենք, շատ պատահաբար։