ArmnewsTV.am-ը գրում է․
Կեսգիշերին Էրզրումյաններն արթնացել են աղմուկից: Տնակում փոշու թանձր ամպ է եղել: Հետո սկսել է ձյունը ներս լցվել: Փլուզմանը Էրզրումյանները սպասում էին ցանկացած պահի, տնակի տանիքն ու առաստաղը մշտական կաթոցներից քայքայված էին: Նարինեն նոյեմբերին էր դիմել Շիրակի մարզպետարան՝ օգնության խնդրանքով:
Վագոն-տնակում 8 հոգանոց ընտանիքն ապրում է 9 տարի: Նախորդ տունն այրվել էր: Ռոզա Էրզրումյանին ու նրա որդուն բժիշկները կարողացել են փրկել բազմաթիվ վիրահատություններից հետո: Մայր ու որդի հիմա 3-րդ խմբի հաշմանդամ են:
Էրզրումյանների ընտանիքում ոչ ոք չի աշխատում: Թոշակով և ընտանեկան նպաստով 4 երեխա են մեծացնում: Բնակարան գնելու մասին չեն էլ երազում: Իսկ մարզպետարանը հրաժարվում է օգնել` պատճառաբանելով, որ բնակարանով ապահովելու պետական ծրագրերը միայն երկրաշարժի հետևանքով տունը կորցրածների համար են: Էրզրումյաններն չգիտեն, թե Շիրակի խստաշունչ ձմռանն առանց տանիք ինչպես են դիմակայելու: Գալիք Ամանորի սպասումը միայն տան փոքրիկներին է ուրախացրել: Լուսինեն ու Լիլիթը Ձմեռ պապին պատրաստվում են նամակ գրել: Խնդրելու են տաք ու ապահով տուն:
Տեսաբյութը՝ այստեղ