Asekose.am-ը գրում է․
Տևական ժամանակ միայն Հ.Ղ. Երևանի Դրամատիկական թատրոնում հանդես եկողԱնժելա Սարգսյանը կրկին հայտնվելու է էկրաններին: Դերասանուհին վերադարձել է Շրի Լանկայից, որտեղ 14 օր անցկացրել և նկարահանվել է Ռոման Մուշեղյանի «Ֆիլմ դրախտում» աշխատանքային անվանումով ֆիլմում:
«Նկարահանվելու առաջարկը եղել է Ռոման Մուշեղյանի կողմից, ում հետ ծանոթ ենք դեռ ուսանողական տարիներից: Բացի այդ, Ռոմանի հետ աշխատել եմ «Որոգայթ» սերիալում, որտեղ նա հանդես էր գալիս որպես ռեժիսոր, իսկ ես գլխավոր դերակատարն էի: Պետք է նշեմ, որ վերջինս իմ սիրելի ռեժիսորներից մեկն է, որովհետև նա դերասանի հետ երկարատև աշխատանք է տանում, միասին վերլուծում ենք կերպարները, վերարտադրում և նոր միայն ներկայացնում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անժելա Սարգսյանը:
Դերասանուհին նաև անդրադարձավ, թե ինչու է էկրանային դադարից հետո ընդունել տվյալ ֆիլմում նկարահանվելու առաջարկը և ինչպիսին է իր նոր կերպարը.
«Ըստ ֆիլմի ֆորմատի` ունեցել ենք հետաքրքիր, տրոպիկ նկարահանումներ, այսինքն` արև, օվկիանոս… Սցենարը հետաքրքիր էր, ինչպես նաև առաջին անգամ հանդես եմ եկել մի կնոջ կերպարում, ով ինձ հետ կապ չունի: Մարմնավորել եմ շիկահեր և հիմարիկ մոդելի»:
Ի դեպ, Անժելա Սարգսյանի հետ «Ֆիլմ դրախտում» ժապավենում գլխավոր դերերում նկարահանվել են նաև Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը և Սերգեյ Դանիելյանը: Հատկանշականն այն է, որ նրանք բոլորն էլ ֆիլմում հանդես են եկել իրենց իրական անուններով.
«Շրի Լանկայում հիմնականում նկարահանվել եմ Սերգեյ Դանիելյանի հետ, թեև այնտեղ ունեցել ենք նաև չորսով ընդհանուր տեսարաններ: Նկարահանումների ժամանակ շատ էի ծիծաղում, որովհետև Սերգեյ Դանիելյանի հետ այլ կերպ անհնար է»,-նշեց դերասանուհին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ