Արդեն հինգ օր է՝ արտաքուստ դրամի հետ կապված պանիկան հանդարտվել է: Բայց սա միայն արտաքուստ: Միակ քայլը, որ ստացվեց ԿԲ-ի մոտ, առևտրային բանկերին խնդրելն էր, որպեսզի վերջիններս հնարավորինս փոքրացնեն տարադրամի փոխանակման մարժան: Առևտրային բանկերն էլ մի երկու դրամով մարժան փոքրացրին, բայց արտարժույթի հետ կապված գործարքները մնացին նույն ձևաչափի մեջ, որ կային պանիկայի առաջին օրերին: Այս մարտավարությունն ինչ-որ տեղ նվազեցնում է աղմուկը: Իրոք, հիմա դոլարը թանկանում է շատ ակուրատնի` օրական 1-2, հա հա` 3 դրամով, այսինքն՝ մեկ շաբաթում մոտ 10 դրամով: Սա շատ նուրբ հոգեբանական խաղ է` կամաց-կամաց ժողովրդի աչքը սովորեցնելը: Այսինքն մինչև նոր տարի դոլար-դրամ հարաբերության իրական պատկերը կարտացոլվի բանկերի ցուցանակների և, որ ամենազավեշտալին է, մեր գրպաններում, բայց շատ տխուր իմաստով: Այս պահին ևս մեր դոլարի լողացող կուրսը ենթարկվում է ալեկոծության, քանի որ իրական կուրսը կրկին ֆիքսվում է դալալների ասոցացիայի ներսում և բանկերում գրված կուրսից տարբերվում է նվազագույնը 10 դրամով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել