1390419516_981127_481in.am-ը գրում է․

Հարավային Բրետանի համալսարանի գիտնականները կանանց՝ տղամարդկանց վրա ունեցած ազդեցությունը բացատրել են կրունկների բարձրությամբ: Իրենց հետազոտության արդյունքները գիտնականները հրապարակել են Archives of Sexual Behaviour ամսագրում, հայտնում է Associated Press-ը:

Գիտնականները պարզել են, որ տղամարդիկ իրենց տարբեր կերպ են պահում՝ կախված կանանց կրունկների բարձրությունից: Այսպես, բարձրակրունկներով կանանց կրկնակի շատ են օգնում տղամարդիկ փողոցում (օրինակ՝ մանրամասն նկարագրում են ճանապարհը):

Բացի դրանից՝ բարձրակրունկներով կանանց գիշերային ակումբներում ու բարերում ավելի հաճախ են մոտենում տղամարդիկ:

Գիտնականները պարզել են, որ առանց կրունկի կանայք (0,5 սմ) գրավում են տղամարդկանց 46,7 տոկոսի ուշադրությունը, միջին կրունկով կանայք՝ 63 տոկոսի, իսկ բարձրակրունկներով կանայք՝ 83 տոկոսի ուշադրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել