Չնայած տարիքիս՝ 55,83, դեռևս չեմ ընկալում սոցապ ծառայության նախկին պետ Խաչիկյան Վագենին այդքան խիստ պատժի ենթարկելու դրդապատճառը մեր ԱՆԿԱԽ դատարանի կողմից: Մարդը պետբյուջեն ու ժողովրդի վերջին շապիկը թալանող չինովնիկների կաստայի ամենաառաջնային շարքերում չէր, և եթե նա ինչ-որ բան էր անում, ապա անում էր վերևների թույլտվությամբ ու մասնակցային սկզբունքով, այլապես թույլ չէին տա որևէ բան աներ: Բարոյական և մնացած ոչ նյութական առումով ևս վերնախավային շրջանակներից դուրս էր, բայց արի ու տես, որ դատապարտվեց այնպիսի խստությամբ, ինչպիսին կսազեր մարդասպան հանցագործին, այն էլ՝ տեր չունեցող: Եթե այդ պատիժը նշան էր, որ այլևս խաղի կանոնները փոխվում են, ապա այդ դեպքում ինչո՞ւ են ազատ ֆռֆռում Լիսկան ու իր զավակը: Չէ, ոնց գցում-բռնում եմ՝ այս գործից բան չեմ հասկանում, ուղղակի ցավում եմ ջահել կյանքի փչացման համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել