Newmag.am-ը գրում է․
Պատճառները
Բավական հաճախ հանդիպող խնդիր, որ կարող է առաջանալ արյան մեծ կամ փոքր կորուստների, ողնուղեղի և երիկամների աշխատանքի խաթարման դեպքում, օրգանիզմում երկաթի, Բ12 վիտամինի, ֆոլաթթվի պակասից և արյան մեջ հեղուկի ավելցուկից, հոգեկան անհանգստությունից, նստակյաց կամ ֆիզիկական ու մտավոր գերծանրաբեռնվածությունից, պտղի և մոր արյան անհամատեղելիությունից, որոշ ինֆեկցիոն հիվանդություններից:
Նշանները
Սակավարյունության առաջին նշաններն են գունատ մաշկը, թուլությունն ու հոգնածությունը, ախորժակի կորուսստը, սրտխառնոցն ու փորկապությունը, գլխացավը, գլխապտույտը, ինչպես նաև աղմուկն ականջներում, բերանի լորձաթաղանթի, մազերի և եղունգների չորությունը:
Ինչ անել
Անեմիայի դեպքում դեղորայքից բացի կարևոր է նաև ճիշտ սննդակարգը` հարուստ երկաթով, վիտամիններով, սպիտակուցներով և ամինաթթուներով: Այսպիսի սննդակարգը խթանում է օրգանիզմի արյունաստեղծ ֆունկցիան: Եթե հաստատվել է, որ դուք սակավարյունություն ունեք, օրական ամենաքիչը 20մգ երկաթ պետք է ընդունեք: Օգտագործեք միս, սերուցք, կարագ, որոնք բացի երկաթից նաև ամինաթթուներ ու սպիտակուցներ են պարունակում: Երկրորդ տեղում հետևյալ սննդախումբն է. ճակնդեղ, գազար, լոբի, սիսեռ, ոսպ, եգիպտացորեն, լոլիկ, ձուկ, լյարդ, վարսակի ալյուր, ծիրան, գարի, որոնք պարունակում են արյունաստեղծ գործընթացին նպաստող միկրոտարրեր: Անեմիայի դեպքում օգտակար մթերքների երրորդ խմբում են կանաչ բանջարեղենը, կանաչեղենն ու հատիկ ընդեղենը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



