Lurer.com-ը գրում է․

«Արաքս» հայկական երգչախումբը Եգիպտոսում կկատարի ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի սիրված երգերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով եգիպտական «Ahram Online» անգլալեզու լրատվական կայքը, համերգը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին Կահիրե քաղաքի Հելիոպոլիս արվարձանի Նուբարյան հայկական դպրոցում:

Եգիպտոսի հայկական փոքրամասնությունը Կահիրեում և Ալեքսանդրապոլում շուրջ 6 հազար մարդ, ակտիվ մշակութային գործունեություն է ծավալում ներկայացնելով հայկական ազգային մշակույթն արվեստի տարբեր ժանրերի միջոցով:

Մասնավորապես աչքի է ընկնում հայկական «Արաքս» երգչախումբը, որը պարբերաբար հանդես է գալի համերգային ելույթներով: Խմբավար Միհրան Գազելյանի ղեկավարությամբ Կահիրեի այս երգչախումբը համերգ է տվել հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված։

 

Կահիրեի «Արաքս» երգչախումբն ստեղծվել է 1990 թվականին «Զվարթնոց» անունով, և գործում է Կահիրեի ազգային առաջնորդարանի ներքո: «Արաքս» անունով երգչախումբն առաջին անգամ ելույթ է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնադրման 1700-ամյակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել