1. Ամենաառաջին և ամենակարևոր կանոնը` սիրեք Ձեզ, հիշեք, որ ամենագեղեցիկը, ամենալավն ու ամենասեքսուալը Դուք եք: Եթե Դուք սիրեք Ձեզ, շրջապատը նույնպես կսիրի:
2. Ցանկացած աղջիկ և կին շատ գեղեցիկ է առանց դիմահարդարման, բնական դեմքով: Աշխատեք չչարաշահել դիմահարդարումը, ամեն ինչ չափի մեջ: Մի փոքր ուշադրություն դարձրեք աչքերին, շուրթերին և վերջ: Կարիք չկա դեմքին ավելորդ բաներ քսել, դրանով չի, որ Դուք պետք է ուշադրություն գրավեք:
3. Միշտ ժպտա: Զրուցակցիդ աչքերի մեջ նայիր, ուշադիր լսիր և միշտ ժպտա: Ժպտացող մարդու նկատմամբ միշտ ավելի բարյացկամ են տրամադրված:
4. Ընդգծեք Ձեր առավելությունները` երկար ոտքերը, փարթամ մազերը, գեղեցիկ ժպիտը և այլն:
5. Ընդլայնեք և զարգացրեք Ձեր տաղանդներն ու կարողությունները: Նոր բաներ սովորեք` սովորեք երգել, պարել, որևէ երաժշտական գործիքի վրա նվագել, նկարել, լուսանկարել:
6. Կիսեք Ձեր սիրելիի հետաքրքրությունները: Հետաքրքրվեք սպորտով, ֆուտբոլ նայեք, համակարգչային ծրագրերով ու խաղերով հետաքրքրվեք: Տղամարդիկ հազվադեպ են հանդիպում իրենց հետաքրքրությունները կիսող կանաց, դրա համար էլ նրանց երբեք բաց չեն թողում:
7. ՄԻ ՍԻՐԱՀԱՐՎԵՔ: Հիշեք այս կանոնը, երբեք առաջինը մի սիրահարվեք, սիրահարված մարդուն հաղթելն ու կառավարելը շատ հեշտ է:
8. Երբեք առաջինը մի ասեք «ես քեզ սիրում եմ», «դու ինձ դուր ես գալիս» բառերը: Այդպես Դուք խոստովանում եք Ձեր պարտությունը խաղում:
9.Տղամարդու հետևից մի վազեք ոչ մի դեպքում, նրա պոչը մի դարձեք, թողեք՝ նա ինքը գա Ձեզ մոտ, երբ Ձեր կարիքը կզգա:
10.Երբեք ոչնչից մի դժգոհեք, հատկապես տղամարդու ներկայությամբ: Կարողացեք ուրախանալ և գոհանալ ունեցածով և շնորհակալ լինել: Ոչ ոք չի սիրում անշնորհակալ մարդկանց:



