Hraparak.am-ը գրում է․

Քիչ առաջ ավարտվեց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումը։ Վարչապետը խոստացել է, որ մինչև ամսի 15-ը կստանան իրենց մի ամսվա աշխատավարձը, որից հետո կմտածեն մեկ ամսվա աշխատավարձ տալու մասին ևս։ «Վարչապետը տեղեկացրեց, որ ինքը էս մի քանի ամսվա ընթացքում փորձել է մանրմասն ուսումնասիրել, բայց մի շարք խնդիրների ինքը ծանոթ չէ, այդ իսկ պատճառով շաբաթ օրը Երվանդ Զախարյանի հետ միասին մենք նորից պետք է հանդիպենք և քննարկենք մեր գործարանի հարցը»,-ասաց գործարանի Արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը՝ հավելելով, որ մինչև շաբաթ օրը իրենք իրենց բողոքի ակցիաները դադարեցնում են։ Բացի այդ, վարչապետը ասել է, որ ինքը նեղացած է աշխատակիցներից, քանի որ նա պատրաստակամ էր նրանց ընդունել և միմյանց վիրավորել հարկավոր չի։ 

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել