Իրավիճակ
ՀՀ իշխող վարչախումբը հնչակա-դաշնակա ավանդական և հայաստանածին բուրժուա-դեմոկրատական հասարակության հետ համերաշխորեն և միշտ միասին երկրի սահմանադրությամբ հռչակված Անկախությունը կորցրած չեն համարում։
Նրանք լեգիտիմ են համարում Ղազախստանի և Բելառուսի հետ համեմատությունը՝ հարցականի տակ չդնելով այդ երկրների փաստացի անկախությունը ԵՏՄ կազնում։
Հանգամանքներ
Իրավիճակն ամբողջականացնում է կազմավորվող միության ամեն պետության տարբերակումը համապատասխան առկա պոտենցիալի, պատմության, նպատակների և նպատակներին հասնելու միջոցների տիրապետման
Փաստեր
1-Ղազախստանը և Բելառուսը վերահսկում են իրենց բոլոր սահմանները։
ՀՀ-ն երկու երկրների հետ իր սահմանները վերահսկում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հետ համատեղ՝ որոշումների ընդունման և ղեկավարման հարցերը կարգավորելով համաձայն ՀՀ անվտանգության ապահովումը ՌԴ-ին հանձնելու համաձայնագրերի։ Վրաստանի հետ սահմանային վերահսկման խնդիրը ևս այլևս ներառվում է ԵՏՄ օրակարգում։
2-Տնտեսական հզորությունների և դիվերսիֆիկացիայի առումով Ղազախստան ու Բելառուսը օգտվում են գործող ենթակառույցներից, ունեն բաց սահմաններ, տրանզիտային գործող համակարգ։
ՀՀ-ն չունի գործող տրանզիտային ենթակառույցներ ու համակարգեր և իրավականորեն առհավետ զրկվել է Իրանը Վրաստանին կապող տրանզիտային միջոցներ ունենալու իրավունքից։
Նպատակներ
ՌԴ-ում հասարակության ընկալումն ադեկվատ է քարոզվող գաղափարախոսությանը։ Նույնիսկ ՍՍՀՄ չտեսած սերունդը համարում է, որ ՍՍՀՄ-ը Ռուսաստանն էր, և պետության ղեկավարի քաղաքականությունը մերձակա հարևանների հետ լայն հասարակության կողմից ընկալվում է ՍՍՀՄ մոդելի նոր Ռուսաստան կառուցելու նպատակ հետապնդող։
ՀՀ սահմանադրությամբ Անկախության դրույթը փոփոխման ենթակա չէ։ Ներգրավվումը ընթացող միութենական պետության ստեղծման պրոցեսում արդեն իսկ սահմանափակել է պետության անկախ տնտեսական արտաքին քաղաքականություն վարելու իրավունքը։ Միությունը շարունակում է ձևավորվել վերպետական օրենսդիր և գործադիր մարմինների միջոցով։ Այդ մարմիններում ՀՀ-ն իր համար պարտադիր որոշումների կայացման իրավունքը լիազորում է կոլեգիալ մարմնի, որտեղ նա չունի որոշիչ ձայն։ Միության հետագա ձևավորումը շարունակվում է այլևս ՀՀ վերահսկողությունից դուրս և չի բացառվում Միութենական կենտրոնի կողմից ՀՀ կարգավիճակի փոփոխություն։



