Life.panorama.am-ը գրում է․

Համընդհանուր ներառական կրթության համար կվերակազմակերպվեն հատուկ դպրոցները

Խորհրդարանն այս տարվա իր վերջին նստաշրջանի ընթացքում ընդունեց Հանրակրթության մասին օրենքը, որը նախատեսում է տարիներ անց հանրակրթության ոլորտի ամբողջական անցում ներառական կրթության: Թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Հույսի Կամուրջ հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանի հետ:

-Տիկին Թադևոսյանը, Հանրակրթության մասին օրենքը նախատեսում է, որ բոլոր դպրոցներն անցում կատարեն ներառական համակարգին: Որոնք պետք է լինեն առաջնային անելիքները:

-Նախ ասեմ, որ սա շատ կարևոր քայլ է: Ներառական կրթության զարգացման համար կարևոր է ներառական կրթության աջակցության ցանցի ստեղծում: Դա մանկավարժահոգեբանական աջակցության ինստիտուտն է: Դա նշանակում է, որ տեղի է ունենալու հատուկ դպրոցների վերակազմակերպում: Հատուկ դպրոցները կվերակազմակերպվեն այնպիսի կենտրոնների, որոնք աջակցություն կցուցաբերեն իրենց տարածքում գտնվող դպրոցներին: Համընդհանուր մոտեցումը նշանակում է, որ այլևս չենք ասելու այս դպրոցը ներառական է մյուսը՝ ոչ , բոլոր դպրոցներում կրթությունն ինքը ներառական է լինելու: Բայց դա կարիք է ունենալու ավելի մասնագիտացված աջակցության ու ծառայությունների, որի դերակատարումն իրականացնելու են հենց այդ կենտրոնները: Կարծում եմ դրանց վերակազմակերպումը շատ շուտով կլինի:

-Ներառական կրթական ծրագիր իրականացնող կենտրոններ գործում են Տավուշի մարզում: Ա՞յդ մոդելն է կիրառվելու:

-Ճիշտ եք, այդ փորձն ունենք Տավուշում, հենց այդ մոդելի մասին է խոսքը: Պարզապես, քանի որ այդ մարզում հատուկ դպրոց չի եղել, որ վերակազմակերպվի ու մասնագիտական աջակցություն ցուցաբերի, հետևաբար այդ գործառույթն իրականացվում էր Հույսի կամուրջ կազմակերպության համայնքային կենտրոնների կողմից: Փորձը ցույց տվեց, թե որքան կարևոր է համընդհանուր ներառման համար  դպրոցին, երեխային, ընտանիքին, ուսուցչին աջակցություն մատուցող կենտրոնը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել