Ռուսաստանում փոխարժեքի կուրսի սպեկուլյացիաները հլա դեռ ինչ-որ կերպ փորձում են պետբյուջեի շահերին ծառայացնեն, որովհետև ՌԴ եկամուտների մեծ մասը էներգակիրների արտահանումից ա գալիս, իսկ դրանց դիմաց վճարում են արտարժույթով։ Ռուսներն էլ իրանց արևին շուստրիություն են անում ու, ռուբլու կուրսը գցելով, նվազած եկամուտների պայմաններում կարողանում են կատարել բյուջետային ծախսերի գոնե մի մասը՝ կուրսի փոփոխության հաշվին։

Հիմա նույն տրամաբանությունը, որ փորձում եմ պրոյեկտեմ Հայաստանի տնտեսության վրա, ակամայից մի հարց ա ինձ տանջում. բա լավ, մերոնք ո՞ր վերջույթով են մտածում, երբ արտարժույթի տեսքով եկամուտներ առանձնապես չունեցող, զատո մի արտարժույթի տեսքով մի վագոն հարկերի մարում ունեցող ՀՀ-ում դոլարն են թռցնում։ Չէ դե, իհարկե պարզ ա, որ մեր մոտ ինչպես միշտ գերակայում ա շկուռնի ինծերեսը, ու իրանց մտահորիզոնը սահմանափակվում ա ներկրողների համար գին թռցնելու ու կուրսի սպեկուլյացիաներ անելով գերշահույթ ստանալու հեռանկարով, բայց դե ագահությունն էլ հո մարդկային հիմարություն չի՞, որ անսահման լինի...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել