Newmag.am-ը գրում է․
Ինչպես ջրի օգնությամբ լուծել խնդիրները
Երեկոյան անկողին մտնելուց առաջ բաժակը լիքը լցրեք ջրով: Փակեք աչքերը և, գլուխը բարձրացնելով, խմեք ջրի կեսը: Խմելու ընթացքում մտքում կրկնեք` սա այն է, ինչ պետք է ինձ մտահոգող խնդիրը լուծելու համար: Բաժակը դրեք Ձեր մահճակալի կողքի աթոռին, փակեք բերանը, հետո քնեք: Առավոտյան կրկնեք այն, ինչ ասել էիք երեկոյան, ու մինչև վերջ խմեք բաժակում մնացած ջուրը: Ձեզ հուզող հարցի պատասխանը, հնարվոր է, որ հաջորդ գիշեր երազով տրվի Ձեզ:
Խմելով ջուրը` հայտնեք Ձեր երախտագիտությունը և գուցե հանդիպեք նրան, ում կամենում էիք տեսնել
Լավ կլինի, որ բաժակը բռնեք ցուցամատերով` դանդաղորեն հետ տանելով մյուս մատները: Այս կերպ բաժակի ջրի ազդեցությունն ավելի էֆեկտիվ է դառնում: Ոչինչ, եթե բաժակը մի ձեռքով բռնեք, բայց հիանալի կլինի, եթե այն պահեք երկու ձեռքով, իսկ երբ հեռացնեք մատերը, թողնելով միայն ցուցամատերը, ավելի մեծ քանակությամբ էներգիա կփոխանցեք ջրին: Նույն ջրի միջոցով այս «տեխնիկան» կիրառեք միայն մեկ անգամ և մեկ խնդրի լուծման համար: Երբ այդ խնդիրն իր լուծումը ստանա, Դուք կարող եք կիրառել այս մեթոդը այլ ցանկության իրագործման համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



