Tert.am-ը գրում է․

Նավթի նվազող գինն ու դոլարի փոխարժեքը հարվածել են Ռուսաստանին և այլ զարգացող շուկաների, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times թերթին:

Ինչպես նշում է թերթը, երկուշաբթի JPMorgan Emerging Market Currency ինդեքսը, որն արտահայտում է զարգացող երկրների ազգային արժույթների փոխարժեքները, ընկել է՝ հասնելով 2000 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշին:

Ուժեղացած դոլարը շարունակում է ճնշում գործադրել Brent նավթի գնի վրա. երկուշաբթի օրը մեկ բարելի համար այն եղել է 66 դոլարից փոքր- ինչ ավելի, ինչն անդրադարձել է էներգետիկ ընկերությունների և նավթ արդյունահանող երկրների վրա:

Ներկայիս տնտեսական վիճակն ազդել է նաև խոշոր նավթային ներկրողների վրա, որոնք պետք է օգուտ քաղեին ավելի էժան նավթից, այդ թվում՝ Թուրքիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության, նշվում է հոդվածում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել