dav

Հորեղբորս մեծ տղան` Լևոն Թադևոսյանը, որ բնակվում է ԱՄՆ-ում, շատ ուշադիր է Հայաստանում բնակվողներիս ֆիզիկական, մտավոր ու հոգևոր առողջության վերականգնման պահպանման համար։ Նրան խոստացել եմ իմ օրագրում տարածել կրթահամալիրին քաջածանոթ բժիշկ Հայկազ Սարգսյանի խորհուրդները.

1. օգտագործել միայն սառույց դարձրած և հալեցրած ջուր. այդ ջուրը և այլ հեղուկները կարելի է խմել ուտելուց 10 և ավելի րոպե առաջ կամ 3 ժամ հետո.
2. մրգերը, սեխը, ձմերուկը (մինչև կես կգ) ուտել առանձին և միայն քաղցած վիճակում՝ ուրիշ ուտելիքներից 2-3 և ավելի ժամ առաջ:

Հետևեք իմ գրերին, որ բաց չթողնեք հայտնի առողջագետի անվճար խորհուրդները։

Կիրակի է: Խորհուրդները հենց դրա համար են, որ չեն կատարվում: Մեծերն օգտվեցին տեղեկացված լինելու իրենց իրավունքից: Դե, իսկ փոքրիկ սեբաստացիների համար գործում են կրթահամալիրի առողջագետ Անուշ Աղաբաբյանի կազմած ճաշատեսակները, որոնք բաց են, հասանելի ծնողին. կրտսեր դպրոցների կայքերում, դաստիարակների բլոգներում դրանք հրապարակվում են: Օրեր առաջ հանդիպեցի այսպիսի տեղեկացվածության կիրառության հիշարժան դեպքի: Եղվարդի մի քանի տասնյակ երեխաների թունավորման հայտնի դեպքի ազդեցությամբ լրագրող ծնողն իր գործընկերների ներկայությամբ հետաքննություն է անցկացնում իր երեխայի ճաշացանկերում և ապացուցում, որ մեր նախակրթարաններում երշիկ-նրբերշիկ չի գործածվում…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել