Life.panorama.am-ը գրում է․
Քարաթափումները շարունակում են խնդիր մնալ հանրապետության տարբեր հատվածներում: Անձրևային եղանակով պայմանավորված քարաթափումներն ակտիվանում են: Ինչպես Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերահսկման, կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանը, կառավարության որոշմամբ գույքագրված են քարաթափման տեղամասերը: Հաշվառված է 45 համայնք, որտեղ քարաթափումների վտանգ կա: Այդ համայնքներում՝ վտանգի գոտու հարակից հատվածում, կա 706 անհատական տուն, 6 բազմաբնակարան շենք:
«Այդ խնդիրը ցանկացած լեռնային երկրներում կա: Եթե մեր երկրի նման ռելիեֆ է, ուրմեն քարաթափումն անխուսափելի է: Այսօր քարաթափման տեղամասեր կան Արարատում, Արագածոտնում,Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում, Շիրակում Սյունիքում, Վայոց ձորում, Տավուշում: Տեղեր կան, երբ քարաթափման կետն առկա է մի համայնքի տարածքում, տեղեր կան՝ մինչև 10 համայնքի տարածքում»,-ասաց Հովհաննես Եմիշյանը:
Բացի դրանից, հաշվառված, գույքագրված են այն քարաթափման տեղամասեր, որոնք սպառնում են ճանապարհներին, կոմունիկացիաներին: Հովհաննես Եմիշյանի խոսքով, այն բոլոր ճանապարհները, որոնք անցում են լեռնային հատվածներում, այդտեղ քարաթափման խնդիրներ լինում են, մասնավորապես, Վայոց ձորի, Գեղարքունիքի տարածքը: Ըստ մասնագետի՝ տարեց տարի էռոզիայի պրոցեսներ են նկատվում, հետևաբար քարաթափման վտանգը տարբեր տեղամասերում մեծանում է: «Պետք է նշել, որ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում: Առանձնացվում են առավել վտանգավորները և, ըստ կարևորության, քայլեր են ձեռնարկվում: Ընդգծեմ, որ կանխարգելիչ գործընթացներում շատ կարևորվում է համայնքի դերը: Անհրաժեշտ է առավել ուշադիր լինել, իրենց աչքի առաջ է, իրենք են տեսնում խնդիրը և շատ դեպքերում վաղ արձագանքելու պարագայում հնարավոր է փոքր գործողություններով մեծ վտանգ կանխել»,-ասաց Հովհաննես Եմիշյանը, ընդգծելով, որ իհարկե, կան դեպքեր, երբ իրավիճակը լուրջ է և պետական մարմինների միջամտության անհրաժեշտությունը կա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղՆյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/12/09/qaratapum/268326
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



