Ցավակցում եմ...
Հակոբ Հակոբյանի սցենարով ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանում: Հիմա կթողնեմ նրա սցենարն ու ֆիլմը մի կողմ ու կարծիք կհայտնեմ այն դիտելուց հետո, բայց մի բան պետք է նշեմ. դերասանական կազմը լավն է: Հիմա անցնեմ բուն թեմային, շատերը ֆիլմի թրեյլերը նայելուց հետո ոչ թե ֆիլմի մասին կարծիքներ հայտնեցին, այլ այն դրվագի, որտեղ մի կնոջ կուրծք է մերկանում: Սկսեցին քննադատել: Ժողովուրդ, հանգստացեք, սա ֆիլմ է, «Արտույտների Ագարակը» ֆիլմում հերոսուհին ամբողջովին է մերկանում, բայց այ սենց արձագանք չեմ տեսել: Մի քիչ տեսած պահեք ձեզ:
Րաֆֆին համար մեկ քննարկվող անունն է ներքին քաղաքականության մեջ: Չեմ կարող ասել դուք ոնց, բայց ինձ գնալով հոգնեցնում է Եռյակի ներքին խրամատային վիճակը: Նրանք բաժանվել են երկու մասի ու, իրար մեսիջներ ուղարկելով, առաջ են գնում դեպի նոր՝ 2015 թվական: Խորհորդ ունեմ նրանց: Մինչև 2015 թվականի փետրվար ոչ ասուլիս տվեք, ոչ էլ խոսեք եկող փոփոխությունների մասին: Մի հատ ինքներդ հասկացեք՝ ինչ եք ուզում, նոր սկսեք խոսել:
Նավթի գներն ընկնում են ու բարձրանալու միտում էլ չունեն: Սա կարող է բերել նոր համաշխարհային կրիզիսի, որի հետևանքները կարող են ավելի ծանր լինել, քան վերջին համաշխարհային հետկրիզիսային իրավիճակն էր: Սա, իհարկե, ժամանակավոր երևույթ է, բայց որ այս մեկ տարվա պատճառով ստիպված 5 տարի նոկդաունից աշխարհը պետք է դուրս գա, դա փաստ է:
Երեկ ազերաստները կրկին սադրանքի դիմեցին ու մեծ կորուստներ ունեցան: Ալիևի ուղեղը կրկին մթագնել է, բացի մթագնումից նրանք այլ խնդիր ունեն, ձերբակալվել է լրագրողուհի, ու ժողովուրդը կրկին գլուխ է բարձրացնում, սա արդեն սովորական է դարձել նրա համար, ժողովրդի ուշադրությունը ներքին հարցերից շեղելու համար նա սահմանին սադրանքների է դիմում: Ափսոս երեկ ազերական սադրանքի պատճառով զովեց ժամկետային զինծառայող 1995 թվականին ծնված Գարիկ Իսպիրյանը: Հանգչիր խաղաղությամբ, ընկեր:



